Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղդամի ճանապարհի բացումը Արցախի ամբողջական հանձնման հերթական փուլի փորձ է

Աղդամի ճանապարհի բացումը Արցախի ամբողջական հանձնման հերթական փուլի փորձ է
23.08.2023 | 18:38

Արցախից լուրեր են գալիս, որ նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է բացել Ակնայի (Աղդամ) ճանապարհը, ինչի դիմաց թշնամին, իբր թե, համաձայնել է մասամբ բացել Բերձորի (Լաչին) ճանապարհը։

Այս դեպքում չեմ կարող որևէ լավատեսական բան ասել, բացի նրանից, որ եթե դա տեղի ունենա, ապա որոշ ժամանակ արցախցիները սննդի ու դեղորայքի կարիք չեն ունենա, բայց՝ շատ կարճ ժամանակ։

Հենց բացվի Հայաստանի հետ կապը, պետք է շատ արագ ձմեռվա պաշարները հավաքել, քանի որ Լաչինի ճանապարհը շատ կարճ է գործելու։ Օրեր կամ շաբաթներ անց թշնամին էլի կփակի Հայաստանի հետ կապը և կպահանջի օգտվել միայն Աղդամից, իսկ այդ դեպքում մենք էլ չենք կարողանա աղաղակել, թե շրջափակման մեջ ենք։

Եթե Բերձորի ճանապարհը բացվի, շաբաթների ընթացքում անսահման քանակությամբ աղ, շաքարավազ ու պահածոյացված սնունդ պետք է կուտակել Արցախում։ Ձմեռը և դրան ընդառաջ թշնամու նոր սադրանքները սարերի հետևում չեն։

Աղդամի ճանապարհը բացելը Արցախի ամբողջական հանձնման հերթական փուլի փորձ է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4164

Մեկնաբանություններ